Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

105 պատգամավորից ներկա է 12-ը, քվորում դեռ չկա

105 պատգամավորից ներկա է 12-ը, քվորում դեռ չկա
04.12.2018 | 13:53

Աժ-ն դեռ չի սկսել 14 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ կասկածվող ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը։ Այսօր ժամը 10-ի դրությամբ 105 պատգամավորից գրանցվել է ընդամենը 12-ը, իսկ քվորում ապահովելու համար հարկավոր է 57 պատգամավորի ներկայություն։ Չորս ժամվա ընթացքում, եթե 45 պատգամավոր չներկայանա, հարցի քննարկումը կտեղափոխվի վաղը։

Դիտվել է՝ 2153

Մեկնաբանություններ